Եկեղեցիներ պսակադրության համար
Հարսանիքը շատ սիրահար զույգերի կողմից ընկալվում է որպես նվիրական ու փայփայած երազանքի իրականացման օր: Ամեն զույգ յուրովի է այն պատկերացնում և ծրագրում: Ոմանք երազում են ճոխ,աննախադեպ հարսանիքի, մյուսները համեստ, գողտրիկ արարողության մասին: Սակայն մի հարցում համակարծիք են գրեթե բոլոր սիրահարները. անկասկած պսակադրվել և միմյանց հավերժ սիրելու խոստում տալ եկեղեցու կամարների ներքո՝ ստանալով Աստծո օրհնությունը:
Կան զույքեր, ովքեր հստակ որոշել են, թե որ եկեղեցում է կատարվելու իրենց կյանքի ամենակարևոր խորհրդավոր արարողությունը, բայց կան նաև այնպիսիք, ովքեր դժվարանում են ընտրություն կատարել և ուղղորդման կարիք ունեն:
Հաշվի առնելով այն հանգամանքը, որ մեր կայքի կողմից առաջարկվող ծառայություններից օգտվում են ոչ միայն հայաստանցիները, այլև աշխարհի տարբեր երկրներում ապրող մեր հայրենակիցները (և ոչ միայն) , որոնցից ոչ բոլորն են եղել Հայաստանում, կարևոր համարեցինք հեշտացնել նրանց խնդիրը:
harsupesa.am կայքը ներկայացնում է Երևանում և մայրաքաղաքից ոչ շատ հեռու գտնվող մի շարք եկեղեցիներ, որտեղ կարելի է կազմակերպել անմոռանալի պսակադրության արարողություն: