Գնահատել
(17 votes)

 ՍՈՒՐԲ ԳԱՅԱՆԵ ԵԿԵՂԵՑԻ

 

Սուրբ Գայանե եկեղեցին գտնվում է Վաղարշապատ(Էջմիածին)քաղաքում, Հայ Առաքելական Եկեղեցու գլխավոր սրբավայրերից և հայկական ճարտարապետության նշանակալի հուշարձաններից մեկն է:

Իր տիպով՝ գմբեթավոր բազիլիկ տիպի եկեղեցի է, որի հորինվածքը մշակվել է Հայաստանում V-VII դարերում։ Պլաստիկ և ավարտուն այս շինությունը զուրկ է հատուկ դեկորատիվ տարրերից:Կառուցվել է 630 թվականին , Եզր կաթողիկոսի օրոք՝ տեղում եղած մատուռի փոխարեն, Սուրբ Գայանե կույսի գերեզմանի վրա։ Եկեղեցին ունի երեք դուռ. գլխավորն արևմտյան կողմից է, իսկ մնացած երկուսը` հարավից և հյուսիսից, տեղավորված իրար դիմաց: Հարավ արևմտյան խորանի միջից բացվող դուռը տանում է դեպի ավագ սեղանի տակ տեղավորված տապանատունը, որտեղ ըստ ավանդության թաղված է կույս Գայանեն:

1652 թվականին, Փիլիփոս կաթողիկոսի օրոգ, եկեղեցին հիմնովին վերանորոգվել է: 1863 թվականին, Եղիազար կաթողիկոսի օրոգ, եկեղեցու արևմտյան կողմից կառուցվել է թաղածածկ մի սրահ, որտեղ թաղված են բարձրաստիճան հոգևորականներ: Սուրբ Գայանե եկեղեցին ևս ընդգրկված է ՅՈՒՆԵՍԿՈ-ի համաշխարհային ժառանգության ցանկում:

Սուրբ Գայանե եկեղեցին Երևանից 22,1կմ.( 30 րոպե)հեռավորության վրա է գտնվում:

Կարդացված է 5252 անգամ

Ամեն ինչ հարսանիքի մասին և ոչ միայն...

Молодожены на пляже

Կայքի մասին

Մեր հարսանեկան կատալոգում Դուք կգտնեք Երևանի բոլոր այն կազմակերպությունները, որոնք կօգնեն Ձեզ իրականացնել Ձեր կյանքի ամենաբաղձալի և հիասքանչ օրը` հարսանիքը:

Ավելին