Կալիֆորնիայում անցկացվեց հերթական շքեղ հայկական հարսանիքը, որը սակայն ի տարբերություն մյուսների, հնարավորություն ունեցավ հայտնվել Brides հեղինակավոր պորտալի էջերում:
Հարսանիքը տեղի էր ունեցել 2016 թ. մայիսին, բայց
Brides-ի էջերում հայտնվել է միայն հիմա ՝ բոլոր մանրամասների նկարագրությամբ և էքսկլյուզիվ:
Րաֆֆի Քասաբյանի և Անժելա Կարագյոզյանի հարսանիքը մյուսներից տարբերվում էր առաջին հերթին նրանով, որ հարսնացուն սերում էր մի ընտանիքից, որոնց պատկանում է աշխարհի ամենահայտնի ոսկերչական ընկերություններից մեկը՝ Kirk Kara-ն (այն 125 տարվա պատմություն ունի ):

Այստեղից կարելի է արդեն հետևություն անել, որ ամուսնական մատանիները պատրաստված էին ընտանեկան ոսկերչական ընկերությունում:
Ինչպես նաև 18 կառատանի սպիտակ ոսկուց մանյակը, որի դիզայնը Անժելայինն էր: Այն հարսանիքից 6 ամիս առաջ էր գծագրվել և կյանքի էր կոչվել Kirk Kara ոսկերչական տան պրոֆեսիոնալների կողմից:
Երիտասարդները որոշել էին հայկական ավանդույթներին համապատասխան հարսանիք կազմակերպել:
Պսակադրությունը անցավ Վան Նայսի Հայկական Առաքելական եկեղեցում :
« Ես պաշտում եմ իմ հայրենիքը և նրա ավանդույթները, հետևաբար միանգամայն բնական էր մեր ընտրությունը»,-նշել էր Անժելան:
Պսակադրության արարողությունից հետո, Րաֆֆին և Անժելան՝ 275 հյուրերի ուղեկցությամբ ճանապարհվեցին Պասադենա՝ The Langham Huntington Hotel-ի ռեստորանում տոնախմբությունը շարունակելու համար:
Հարսնացուն ներկայացավ Monique Lhuillier-ի հարսանեկան շքեղ զգեստով՝ զարդարված Swarovski բյուրեղներով, իսկ փեսան Armani բրենդի հագուստով:
Հայակական ավանդույթներով հարսանիքը չէր կարող ամբողջական դառնալ առանց հայկական պարերի,որոնք մեծ ոգևորություն պարգևեցին ներկաներին և իհարկե նորապսակներին:
Հատկանշական է, որ մեկ հարսանիքով զույգը որոշել էր չսահմանափակվել՝ տոնախմբություններ կազմակերպելով Մայամիում և Բորա Բորայում: