Ի՞նչ ավտոմեքենա ընտրել հարսանիքի համար

Հարսանիքը կարևոր իրադարձություն է յուրաքանչյուրի կյանքում, այդ իսկ պատճառով ոչ մի անակնկալ չպետք է փչացնի այդ իրադարձության ընթացքը:

Մեքենան անկասկած համարվում է տոնակատարության կարևորագույն մասնիկներից մեկը, այնպես ինչպես՝ հարսնացուի զգեստը կամ ռեստորանը որտեղ անց է կացվելու իրադարձությունը: Ընտրությունը կարող է կանգ առնել ինչպես շքեղ լիմուզինի, այնպես էլ ռետրո ոճով որևէ մեքենայի կամ էլ կոպիտ ամենագնացի վրա: Այստեղ ամեն ինչ կախված է ամուսնական զույգի նախասիրություններից և նրանց նախատեսած բյուջեից: Հեշտ կողմնորոշվելու համար նախ և առաջ արժի հասկանալ ավտոմեքենաների ինչ տեսակներ կան:

Միջին և էկոնոմ կլասի մեքենայի առավելությունը նրա ոչ թանկ արժեցող վարձույթն է և համեմատաբար փոքր չափերը, որը քաղաքային խիտ երթևեկության պայմաններում կարող է լավ ծառայել: Մյուս կողմից փոքր սրահը, հարմարավետության ցածր մակարդակը և այդպիսի մեքենայի ոչ ներկայանալի արտաքին տեսքը կարող է այդ կարևոր օրը տրամադրություն փչացնել:

Ներկայանալի և բիզնես կլասի ավտոմեքենաները այսօր մեծ ճանաչում են վայելում նորապսակների շրջանում: Դա բացատրվում է նրանով, որ մեքենաները էլեգանտ, հարմարավետ և անվտանգ են, ինչը և համապատասխան ազդեցությունն է թողնում ուղևորի վրա: Անխոս, այսպիսի մեքենայի վարձույթն ավելի թանկ է, սակայն այն արժի նման ծախսերի:
Որքան էլ որ սովորական թվան լիմուզինները, նրանք միշտ հրաշալի են դիտվում հարսանեկան մթնոլորտում: Դրանք տարողունակ են և հարմարավետ, դրա համար նորապսակները կարող են իրենց հետ վերցնել շատ հյուրերի: Այս տրանսպորտային միջոցի բացասական կողմերից են՝ որոշակի դժվարությունները մեքենան կայանելու ժամանակ, քանի որ լիմուզինը ոչ ամեն շրջանակում կարող է տեղավորվել: Վերոնշյալ մեքենաների ֆոնին շատ շահավետ և հավակնոտ կարող է դիտվել ռետրո ավտոմեքենան: Նրա միակ բացասական կողմը կարելի է նշել ցածր հարմարավետությունը, ինչը բացառում է հետագա զբոսանքների հավանականությունը: Կաբրիոլետն էլ կարելի է համարել ոչ այնքան վատ տարբերակ հարսանիքի համար: Այսպիսի մեքենա հաստատ հաճախ չէ, որ հնարավոր է տեսնել փողոցում: Իհարկե այս մեքենան միայն կարող է հարմար լինել տաք և չոր եղանակին: Հակառակ դեպքում տոնը կարող է վերածվել իսկական փորձության:
Հարսանեկան մեքենաների դասական գույներն են սևը և սպիտակը: Սպիտակ գույնը մատնանշում է իրադարձության հանդիսավորությունն ու էլեգանտ լինելը: Սև մեքենայի ֆոնին լավ է նայվում հարսի սպիտակ զգեստը և ցանկացած ամեն տեսակի զարդարանքները մեքենայի համար:
Հարսանեկան մեքենա վարձելուց պետք է ուշադրությունը սևեռել հետևյալի վրա. մեքենան փոխանցելու համար նախատեսված վճարին, հավելյալ ժամերի համար գումարի չափին և տուգանքին՝ մեքենան վնասելու դեպքում: Բացի դրանից հարկավոր է վարձակալվող մեքենայի սեփականատիրոջ հետ նախապես պայմանագիր կնքել որտեղ կնշվի պատվիրված մեքենայի մակնիշը, գույնը, վարձակալության ժամկետը և գումարի չափը, վարորդի արտաքին տեսքը և վարելու ընթացքում այցելվող տարածքների հասցեները:

Նմանատիպ առաջարկներ

Նշանադրության մատանիներ

Շատերին է հետաքրքիր, թե ինչու են առաքելականները (հայերը), կաթոլիկներն ու մահմեդականները նշանադրության մատանին կրում ձախ ձեռքի մատնեմատին (ուղղափառների մոտ այդ սովորությունը տրանսֆորմացիայի է ենթարկվել, և նրանք այսօր մատանին կրում են աջ ձեռքին ):

Հայկական շքեղ հարսանիք Կալիֆորնիայում Brides հայտնի կայքի էջերում

 Կալիֆորնիայում անցկացվեց հերթական շքեղ հայկական հարսանիքը, որը սակայն ի տարբերություն մյուսների, հնարավորություն ունեցավ հայտնվել Brides հեղինակավոր  պորտալի էջերում:

Հարսանիքը տեղի էր ունեցել  2016 թ. մայիսին, բայց Brides-ի էջերում հայտնվել է միայն հիմա ՝ բոլոր մանրամասների նկարագրությամբ և էքսկլյուզիվ:
 Րաֆֆի Քասաբյանի և Անժելա Կարագյոզյանի հարսանիքը մյուսներից տարբերվում էր առաջին հերթին նրանով, որ հարսնացուն սերում էր մի ընտանիքից, որոնց  պատկանում է աշխարհի ամենահայտնի ոսկերչական ընկերություններից մեկը՝       Kirk Kara-ն (այն 125 տարվա պատմություն ունի ): 
 Այստեղից կարելի է արդեն  հետևություն անել, որ ամուսնական մատանիները պատրաստված էին ընտանեկան ոսկերչական ընկերությունում: 
Ինչպես նաև 18 կառատանի սպիտակ ոսկուց մանյակը, որի դիզայնը Անժելայինն էր: Այն հարսանիքից  6 ամիս առաջ էր գծագրվել և կյանքի էր կոչվել  Kirk Kara  ոսկերչական տան պրոֆեսիոնալների կողմից:  
Երիտասարդները որոշել էին հայկական ավանդույթներին համապատասխան հարսանիք կազմակերպել:
  Պսակադրությունը անցավ Վան Նայսի Հայկական Առաքելական եկեղեցում :
« Ես պաշտում եմ իմ հայրենիքը և նրա ավանդույթները, հետևաբար  միանգամայն բնական էր մեր ընտրությունը»,-նշել էր Անժելան:
Պսակադրության արարողությունից հետո, Րաֆֆին և Անժելան՝ 275 հյուրերի ուղեկցությամբ ճանապարհվեցին Պասադենա՝ The Langham Huntington Hotel-ի ռեստորանում տոնախմբությունը շարունակելու համար:
Հարսնացուն ներկայացավ Monique Lhuillier-ի հարսանեկան շքեղ զգեստով՝ զարդարված Swarovski բյուրեղներով, իսկ փեսան Armani բրենդի հագուստով: 
 Հայակական  ավանդույթներով հարսանիքը չէր կարող ամբողջական դառնալ առանց հայկական պարերի,որոնք մեծ ոգևորություն պարգևեցին ներկաներին և իհարկե նորապսակներին:
 Հատկանշական է, որ մեկ հարսանիքով զույգը որոշել էր չսահմանափակվել՝ տոնախմբություններ կազմակերպելով Մայամիում և Բորա Բորայում: 
Հետաքրքիր փաստեր հարսանեկան արարողության և սովորույթների մասին

Շատ հետաքրքիր փաստեր կան կապված հարսանեկան ծախսերի հետ: Հատկանշական է որ և ամենաթանկ, և ամենաէժանն հարսանիքը կազմակերպվել է Հնդկաստանում:

Ամեն ինչ հարսանեկան արարողության մասին

Հարսանիքը ոչ միայն հուզումնալից,այլև շատ պատասխանատու իրադարձություն է: Յուրաքանչյուր երկրում այն ուղղեկցվում է տեղի ավանդույթներով,սովորույթններով, որոնց հետևելը որոշ դեպքերում կոչված է պաշտպանելու երիտասարդ զույգին չար ոգիներից՝ապահովելով երջանիկ և երկար համատեղ կյանք:

Բոլոր հարսնացուների թագուհի
Հարսնացուի դիմահարդարումն ու սանրվածքը. անե՞լ ինքնուրույն, թե՞ վստահել պրոֆեսիոնալներին:

Ամեն ինչ հարսանիքի մասին և ոչ միայն...

Молодожены на пляже

Կայքի մասին

Մեր հարսանեկան կատալոգում Դուք կգտնեք Երևանի բոլոր այն կազմակերպությունները, որոնք կօգնեն Ձեզ իրականացնել Ձեր կյանքի ամենաբաղձալի և հիասքանչ օրը` հարսանիքը:

Ավելին