Բարձրիրան հարսանյաց զգեստ

Բարձրիրան հարսանյաց զգեստները հիմա պահանջարկ են վայելում այն հարսնացուների շրջանում, ովքեր ցանկանում են հունական մուսայի կերպար ունենալ:

Ոմանց կարող է թվալ, թե բարձր իրանով ոճը հասարակ է, բայց հենց դրանում է այս հանդերձանքի գլխավոր առանձնահատկությունը: Այսպիսի զգեստը չի ստվերի ապագա կնոջ գեղեցկությունը, միևնույն ժամանակ նրբորեն կընդգծի և գեղեցիկ դեմքը և սլացիկ կազմվածքը:

Այս ոճի կողքով չեն կարողացել անտարբեր մնալ անգամ անվանի դիզայներները: Նրանք հաճույքով ընդգրկել են բարձրիրան զգեստներն իրենց հավաքածուներում: Օրինակ՝ Ալբերտա Ֆերրետին և Վերա Վոնգը ցույց են տվել այս հասարակ թվացող ոճի աամբողջ գեղեցկությունը: Այս ոճը ներկացվել է նաև Վալենտինոյի և Բեգդլի Միշկայի բրենդերի կողմից: Դիզայներները որոշել են իրենց դրույքը դնեն ազատ թափվող կտորեղենի և գեղեցիկ ծալքերի վրա: Եվ նրանք չսխալվեցին. Այստեղ պետք չեն կորսեթները, բազմաթիվ անդրշրջազգեստները, առատ դեկորները:

Իհարկե բոլոր հանդերձանքները տարբեր են: Բարձրիրան զգեստների տեսականին շատ լայն է, հարսնացուները մեծ ընտրանի ունեն:

Օրինակ ճակատագրական կնոջ ոճով զգեստը: Ձյունաճերմակ զգեստը՝ բյուստեն, բարձրիրան և առանց կապիչների: Նրան պահողը կրծքկալի կառուցվածքն է: Այսպիսի զգեստի շնորհիվ մեջքի մի հատվածը և ուսերը բաց են: Այն իդեալական ընդգծում է հարսնացուի կազմվածքը:

Ի՞սկ միգուցե Նատաշա Ռոստովայի ոճը ձեզ ավելի հոգեհարազատ է: Այսպիսի զգեստը կտարբերվի հասարակ կառուցվածքով: Կիսաշրջազգեստը և կրծքկալը միացված են, շեշտը դրված է դեկոլտեի վրա: Կարելի է զգեստը ձեռք բերել թևքերով կամ ՝ առանց, ով ինչպես որ կնախընտրի: Միակ մասը, որ կա նաև զգեստի առաջին տարբերակում, դա բարձր իրանն է:

Եվ իհարկե զգեստը, որը կրելով դուք կարող եք ձեզ զգալ հունական առասպելների հերոսուհի: Ընտրեք զգեստներ ասիմետրիկ ավելի բարձր իրաններով: Ասիմետրիան այստեղ կարող է տարբեր լինել, օրինակ՝ վերևի կամ ներքևի ասիմետրիա, միայն մեկ ուսով ուսադիր: Այսպիսի զգեստը հաստատ օրիգինալ կլինի, շեշտը դնելով բավականին անսովոր ոճով:

Բարձր իրանով հարսանյաց հանդերձները, հրաշալի միջոց են կազմվածքի որոշակի անհարթություններ թաքցնելու համար, ինչպես նաև կերպարն ավելի նրբագեղ և բնական դարձնելու համար: Այնպես որ մի կասկածեք, դուք ճիշտ որոշում եք կայացրել, եթե ուզում եք հարսանիքի համար ձեռք բերել հենց այս ոճի զգեստ:

Նմանատիպ առաջարկներ

Նշանադրության մատանիներ

Շատերին է հետաքրքիր, թե ինչու են առաքելականները (հայերը), կաթոլիկներն ու մահմեդականները նշանադրության մատանին կրում ձախ ձեռքի մատնեմատին (ուղղափառների մոտ այդ սովորությունը տրանսֆորմացիայի է ենթարկվել, և նրանք այսօր մատանին կրում են աջ ձեռքին ):

Հայկական շքեղ հարսանիք Կալիֆորնիայում Brides հայտնի կայքի էջերում

 Կալիֆորնիայում անցկացվեց հերթական շքեղ հայկական հարսանիքը, որը սակայն ի տարբերություն մյուսների, հնարավորություն ունեցավ հայտնվել Brides հեղինակավոր  պորտալի էջերում:

Հարսանիքը տեղի էր ունեցել  2016 թ. մայիսին, բայց Brides-ի էջերում հայտնվել է միայն հիմա ՝ բոլոր մանրամասների նկարագրությամբ և էքսկլյուզիվ:
 Րաֆֆի Քասաբյանի և Անժելա Կարագյոզյանի հարսանիքը մյուսներից տարբերվում էր առաջին հերթին նրանով, որ հարսնացուն սերում էր մի ընտանիքից, որոնց  պատկանում է աշխարհի ամենահայտնի ոսկերչական ընկերություններից մեկը՝       Kirk Kara-ն (այն 125 տարվա պատմություն ունի ): 
 Այստեղից կարելի է արդեն  հետևություն անել, որ ամուսնական մատանիները պատրաստված էին ընտանեկան ոսկերչական ընկերությունում: 
Ինչպես նաև 18 կառատանի սպիտակ ոսկուց մանյակը, որի դիզայնը Անժելայինն էր: Այն հարսանիքից  6 ամիս առաջ էր գծագրվել և կյանքի էր կոչվել  Kirk Kara  ոսկերչական տան պրոֆեսիոնալների կողմից:  
Երիտասարդները որոշել էին հայկական ավանդույթներին համապատասխան հարսանիք կազմակերպել:
  Պսակադրությունը անցավ Վան Նայսի Հայկական Առաքելական եկեղեցում :
« Ես պաշտում եմ իմ հայրենիքը և նրա ավանդույթները, հետևաբար  միանգամայն բնական էր մեր ընտրությունը»,-նշել էր Անժելան:
Պսակադրության արարողությունից հետո, Րաֆֆին և Անժելան՝ 275 հյուրերի ուղեկցությամբ ճանապարհվեցին Պասադենա՝ The Langham Huntington Hotel-ի ռեստորանում տոնախմբությունը շարունակելու համար:
Հարսնացուն ներկայացավ Monique Lhuillier-ի հարսանեկան շքեղ զգեստով՝ զարդարված Swarovski բյուրեղներով, իսկ փեսան Armani բրենդի հագուստով: 
 Հայակական  ավանդույթներով հարսանիքը չէր կարող ամբողջական դառնալ առանց հայկական պարերի,որոնք մեծ ոգևորություն պարգևեցին ներկաներին և իհարկե նորապսակներին:
 Հատկանշական է, որ մեկ հարսանիքով զույգը որոշել էր չսահմանափակվել՝ տոնախմբություններ կազմակերպելով Մայամիում և Բորա Բորայում: 
Հետաքրքիր փաստեր հարսանեկան արարողության և սովորույթների մասին

Շատ հետաքրքիր փաստեր կան կապված հարսանեկան ծախսերի հետ: Հատկանշական է որ և ամենաթանկ, և ամենաէժանն հարսանիքը կազմակերպվել է Հնդկաստանում:

Ամեն ինչ հարսանեկան արարողության մասին

Հարսանիքը ոչ միայն հուզումնալից,այլև շատ պատասխանատու իրադարձություն է: Յուրաքանչյուր երկրում այն ուղղեկցվում է տեղի ավանդույթներով,սովորույթններով, որոնց հետևելը որոշ դեպքերում կոչված է պաշտպանելու երիտասարդ զույգին չար ոգիներից՝ապահովելով երջանիկ և երկար համատեղ կյանք:

Բոլոր հարսնացուների թագուհի
Հարսնացուի դիմահարդարումն ու սանրվածքը. անե՞լ ինքնուրույն, թե՞ վստահել պրոֆեսիոնալներին:

Ամեն ինչ հարսանիքի մասին և ոչ միայն...

Молодожены на пляже

Կայքի մասին

Մեր հարսանեկան կատալոգում Դուք կգտնեք Երևանի բոլոր այն կազմակերպությունները, որոնք կօգնեն Ձեզ իրականացնել Ձեր կյանքի ամենաբաղձալի և հիասքանչ օրը` հարսանիքը:

Ավելին