Ամեն ինչ հարսանեկան արարողության մասին

Հարսանիքը ոչ միայն հուզումնալից,այլև շատ պատասխանատու իրադարձություն է: Յուրաքանչյուր երկրում այն ուղղեկցվում է տեղի ավանդույթներով,սովորույթններով, որոնց հետևելը որոշ դեպքերում կոչված է պաշտպանելու երիտասարդ զույգին չար ոգիներից՝ապահովելով երջանիկ և երկար համատեղ կյանք:

Գիտական հետազոտուոյուններ

Հարսանիքների վերաբերյալ երբեմն հետաքրքիր փաստեր է ներկայացնում նաև գիտությունը: Հետազոտությունները ցույց են տվել, որ գրեթե բոլոր հարսնացուները ամուսնական արարողակարգի ընթացքում ժպտում են , իսկ փեսացուները ավելի լուրջ տեսք են ունենում,անգամ հանդիպում են փեսացուներ դեմքի խոժոռ արտահայտությամբ:
Դրա պատճառն այն չէ,որ տղամարդկանց հարսանիքը չի ուրախացնում,այլ այն, որ տարբեր սեռերի մոտ նյարդային լարվածությունը տարբեր կերպ է արտահայտվում: Ընդ որում,շատ հաճախ աղջիկներն են զղջում ազատության ու անկախության կորստի, միգուցե սխալ ընտրության համար: Միջինը 22% -ի մոտ նման մտքեր են ծագում ամուսնության առաջին իսկ շաբաթում:

Գունային երանգի ընտրությունը

Որպեսզի հարսանիքը իսկապես վառ և անկրկնելի իրադարձություն դառնա հարկ է հաշվի առնել յուրաքանչյուր մանրուք:Միջոցառման կազմակերպման կարևոր դրույթներից է ձևավորումը,մասնավորապես գունային գամմայի ընտրությունը: Չէ որ շատ գեղեցիկ և տպավորիչ է երբ հարսի զգեստը ներդաշնակ է փեսացուի փողկապի հետ,երբ հարսանեկան ծաղկեփունջը իր գունային լուծումներով "համահունչ" է փեսայի բաճկոնին ամրացված ծաղկային ձևավորման հետ: Եվ այս ամենը էլ ավելի են ամբողջացնում նույն գունային երանգներում ընտրված հարսանեկան մյուս աքսեսուարները՝ընդգծելով տոնախմբության եզակիությունն ու յուրահատկությունը:
Իսկ ինչ գունային երանգ ընտրել հարսանիքի համար? Տարբերակները բազմազան են. սպիտակ,վարդագույն, երկնագույն, կաթնագույն... Հարսանեկան արարողությունը անդեմ իրադարձություն չէ,այլ նորապսակների ոճի, նրանց բնավորության և անհատականության մարմնավորում և եթե դուք ուզում եք տարբերվել մյուսներից "գունավորեք" այդ տոնը Ձեր նախընտրած գունային երանգով:

Նմանատիպ առաջարկներ

Նշանադրության մատանիներ

Շատերին է հետաքրքիր, թե ինչու են առաքելականները (հայերը), կաթոլիկներն ու մահմեդականները նշանադրության մատանին կրում ձախ ձեռքի մատնեմատին (ուղղափառների մոտ այդ սովորությունը տրանսֆորմացիայի է ենթարկվել, և նրանք այսօր մատանին կրում են աջ ձեռքին ):

Հայկական շքեղ հարսանիք Կալիֆորնիայում Brides հայտնի կայքի էջերում

 Կալիֆորնիայում անցկացվեց հերթական շքեղ հայկական հարսանիքը, որը սակայն ի տարբերություն մյուսների, հնարավորություն ունեցավ հայտնվել Brides հեղինակավոր  պորտալի էջերում:

Հարսանիքը տեղի էր ունեցել  2016 թ. մայիսին, բայց Brides-ի էջերում հայտնվել է միայն հիմա ՝ բոլոր մանրամասների նկարագրությամբ և էքսկլյուզիվ:
 Րաֆֆի Քասաբյանի և Անժելա Կարագյոզյանի հարսանիքը մյուսներից տարբերվում էր առաջին հերթին նրանով, որ հարսնացուն սերում էր մի ընտանիքից, որոնց  պատկանում է աշխարհի ամենահայտնի ոսկերչական ընկերություններից մեկը՝       Kirk Kara-ն (այն 125 տարվա պատմություն ունի ): 
 Այստեղից կարելի է արդեն  հետևություն անել, որ ամուսնական մատանիները պատրաստված էին ընտանեկան ոսկերչական ընկերությունում: 
Ինչպես նաև 18 կառատանի սպիտակ ոսկուց մանյակը, որի դիզայնը Անժելայինն էր: Այն հարսանիքից  6 ամիս առաջ էր գծագրվել և կյանքի էր կոչվել  Kirk Kara  ոսկերչական տան պրոֆեսիոնալների կողմից:  
Երիտասարդները որոշել էին հայկական ավանդույթներին համապատասխան հարսանիք կազմակերպել:
  Պսակադրությունը անցավ Վան Նայսի Հայկական Առաքելական եկեղեցում :
« Ես պաշտում եմ իմ հայրենիքը և նրա ավանդույթները, հետևաբար  միանգամայն բնական էր մեր ընտրությունը»,-նշել էր Անժելան:
Պսակադրության արարողությունից հետո, Րաֆֆին և Անժելան՝ 275 հյուրերի ուղեկցությամբ ճանապարհվեցին Պասադենա՝ The Langham Huntington Hotel-ի ռեստորանում տոնախմբությունը շարունակելու համար:
Հարսնացուն ներկայացավ Monique Lhuillier-ի հարսանեկան շքեղ զգեստով՝ զարդարված Swarovski բյուրեղներով, իսկ փեսան Armani բրենդի հագուստով: 
 Հայակական  ավանդույթներով հարսանիքը չէր կարող ամբողջական դառնալ առանց հայկական պարերի,որոնք մեծ ոգևորություն պարգևեցին ներկաներին և իհարկե նորապսակներին:
 Հատկանշական է, որ մեկ հարսանիքով զույգը որոշել էր չսահմանափակվել՝ տոնախմբություններ կազմակերպելով Մայամիում և Բորա Բորայում: 
Հետաքրքիր փաստեր հարսանեկան արարողության և սովորույթների մասին

Շատ հետաքրքիր փաստեր կան կապված հարսանեկան ծախսերի հետ: Հատկանշական է որ և ամենաթանկ, և ամենաէժանն հարսանիքը կազմակերպվել է Հնդկաստանում:

Բոլոր հարսնացուների թագուհի
Հարսնացուի դիմահարդարումն ու սանրվածքը. անե՞լ ինքնուրույն, թե՞ վստահել պրոֆեսիոնալներին:
Ինչպե՞ս փեսացուն ընտրի նվեր հարսնացուի համար

Գաղտնիք չէ, որ ցանկացած իսկական տղամարդ ցանկանում է որ հարսանիքի օրը իր սիրելին հիշի մինչ ծերություն: Այդ իսկ պատճառով, ցանկացած փեսացու փնտրում է յուրահատուկ միջոց իր ապագա կնոջ հիշողության մեջ դրոշմելու այդ օրը մի պայծառ նվերով, որպեսզի ոչ միայն հիշարժան լինի, այլև կնոջ ճաշակով:

Ամեն ինչ հարսանիքի մասին և ոչ միայն...

Молодожены на пляже

Կայքի մասին

Մեր հարսանեկան կատալոգում Դուք կգտնեք Երևանի բոլոր այն կազմակերպությունները, որոնք կօգնեն Ձեզ իրականացնել Ձեր կյանքի ամենաբաղձալի և հիասքանչ օրը` հարսանիքը:

Ավելին