Գաղտնիք չէ, որ հարսանիքը իրադարձություն է, որ կարող է սնահավատությունից բացարձակ զուրկ մարդուն դարձնել վատ իրադարձությունների շղթայի շարունակությանը մոլեռանդորեն հավատացողի: Այդ իսկ պատճառով, բոլոր հնարավոր նախապաշարմունքներից խուսափելու համար կարելի է ժողովրդական օրացույցով առաջնորդվել, որ հին ժամանակներից փոխանցվել է սերնդեսերունդ: Բնականաբար, եթե դուք ընտրել եք հաջող օր հարսանիքի համար, ապա , մնում է միայն անհանգստանալ տեխնիկական մանրուքների համար, որ կարելի է հարթել հարսանիքների պրոֆեսիոնալ կազմակերպիչնրի միջոցով: Երբեմն պատահում է այնպես, որ ոչ դուք , ոչ ձեր նշանածը չեք կարողանում կողմնորոշվել հարսանիքի օրը նշանակելու հարցում: Միանգամից ասենք, որ պետք չէ տագնապի մատնվել. սա այդ իրավիճակը չէ: Ամենաճիշտ որոշումը և առաջին քայլը, այս իրավիճակում, ժողովրդական օրացույցի օգնությանը դիմելն է:
Ինչպե՞ս խուսափել դրանից
Բոլորին է հայտնի ինչպիսի նյարդային լարվածություն է լինում նորապսակների մոտ հարսանիքի օրը: Եթե անգամ հարսնացուն հիսուն անգամ փորձել է իր հարսանեկան դիմահարդարումը և հարյուր անգամ սանրվածքը, ձեռքը կարող է վրիպել և ցանկալի կերպարը փչացնել: Չարժե ափսոսել պրոֆեսիոնալ դիմահարդարների և վարսահարդարների ծառայությունները: Նախօրոք պայմանավորվեք մասնագետի հետ, փորձնական սանրվածք և դիմահարդարում արեք, ձեր ցանկությունները ներկայացրեք, և այդ դեպքում ոչ մի անակնկալ չի կարողանա փչացնել ձեր տոնը:
Հարսնացուի դեմքը պետք է փայլի նրբությամբ, երիտասարդությամբ և մաքրությամբ. ահա այս ամենով պետք է ապահովեն ընտրված դիմահարդարման միջոցները: Կանգ առեք տաք, նուրբ երանգների վրա: Եվ իհարկե հաջող դիմահարդարման և թարմ դեմքի երաշխիքն է տոնային կրեմը՝ ընտրված մաշկի առանձնահատկություններին համապատասխան:
Մի կարևոր խորհուրդ ևս. Իրադարձությունից մեկ օր առաջ չարժե լաց լինել և շատ հեղուկ խմել, որպեսզի դեմքը այտուցված չլինի: Անհրաժեշտ է լավ քնել և հիշել, որ բոլոր անհանգստությունները կարող են արտացոլվել արտաքինի վրա: