Հարսանեկան Ֆլորիստիկա
Հարսանիքը – ամենառոմանտիկ, հուզիչ և հիշարժան օրն է սիրահարների կյանքում: Այն կարող է ավանդական կամ ժամանակակից, ճոխ կամ շատ համեստ լինել, սակայն անհնար է պատկերացնել հարսանիքն առանց ծաղիկների,որում իր ուրույն տեղն է զբաղեցնում հարսանեկան ծաղկեփունջը:
Ծաղկեփնջի ընտրությանը պետք է հատուկ ուշադրություն դարձնել, քանի որ այն հարսնացուի ամբողջական,կատարյալ կերպարի կարևոր բաղադրիչն է: Ընտրեք այն ծաղկի սրահը, որտեղ աշխատում են պրոֆեսիոնալ ֆլորիստ-ձևավորողներ, որոնք կօգնեն Ձեզ, թե հարսնացուի ծաղկեփնջի ընտրության, և թե հարսանյաց սրահը, եկեղեցին կամ Ձեր բնակարանը ձևավորելու հարցում: Մեր ուղեցույցի այս բաժնում Դուք կգտնեք այն ծաղկի սրահները, որոնք վերոհիշյալ ծառայություններն են մատուցում: