Գնահատել
(7 votes)

 ՍՈՒՐԲ ՇՈՂԱԿԱԹ ԵԿԵՂԵՑԻ

 

Շողակաթ եկեղեցին, որը գտնվում է Սբ.Հռիփսիմե եկեղեցուց դեպի արևմուտք, կառուցվել է 1694 թվականին իշխան Աղամալ Շոռոթեցու կողմից Նահապատ Կաթողիկոսի օրոք ՝ IV դարի այն մատուռի տեղում, որտեղ սպանվել էր Հռիփսիմեի հետ փախուստի դիմած կույսերից մեկը՝սուրբ Մարիանեն:

Հատակագծի ձևերը և համաչափությունները բնորոշ են այդ տիպի վաղ միջնադարի՝ VI-VII դարերի կառույցներին: Այժմյան եկեղեցին կառուցվել է դարչնագույն սրբատաշ տուֆից և աչքի է ընկնում յուրօրինակ ճարտարապետությամբ, որը հայտնի է որպես «գմբեթավոր դահլիճ»։ Արևմուտքից կից է գավիթ-սրահը։ Եկեղեցու հարավային ավանդատանն է գտնվում սուրբ Մարիանեի տապանաքարը"Սուրբ Շողակաթ" մակագրությամբ:
Վաղարշապատի Շողակաթ եկեղեցին 2000 թվականից գրանցված է ՅՈՒՆԵՍԿՈ-ի համաշխարհային մշակույթային ժառանգության ցանկում: Ըստ Ագաթանգեղոսի, Հռոմի հեթանոս Դիոկղետիանոս կայսրը, ցանկանում էր կնության առնել շատ գեղեցիկ կույսերից մեկին՝ քրիստոնեա Հռիփսիմեին:

Միանձնուհի Հռիփսիմեն, մայրապետ Գայանեի և մի քանի տասնյակ ընկերուհիների հետ փախչում են Դիոկղետիանոս կայսեր հետապնդումից դեպի Հայաստան: Իմանալով կույսերի Հայաստան փախչելու մասին՝ Դիոկղետիանոսը նամակով դիմում է հայոց թագավոր Տրդատ III-ին, խնդրելով գտնել նրանց և մահապատժի ենթարկել, իսկ Հռիփսիմեին վերադարձնել իրեն: Գերված Հռիփսիմեի գեղեցկությամբ թագավորը որոշում է ամուսնանալ նրա հետ, սակայն այդպես էլ չի կարողանում տիրանալ գեղեցկուհուն և զայրացած հրամայում է տարբեր տեղերում մեկուսացնել կույսերին և սպանել նրանց: Ըստ ավանդույթի, Շողակաթ եկեղեցին կառուցվել է այն վայրում, որտեղ մեկուսացվել և սպանվել է անհայտ անվամբ կույսերից մեկը և ուր հռիփսիմյան նահատակ կույսերի վրա "Շող է կաթել":

Սուրբ Շողակաթ եկեղեցին Երևանից 19կմ.(25 րոպե) հեռավորության վրա է գտնվում:

Կարդացված է 3751 անգամ

Ամեն ինչ հարսանիքի մասին և ոչ միայն...

Молодожены на пляже

Կայքի մասին

Մեր հարսանեկան կատալոգում Դուք կգտնեք Երևանի բոլոր այն կազմակերպությունները, որոնք կօգնեն Ձեզ իրականացնել Ձեր կյանքի ամենաբաղձալի և հիասքանչ օրը` հարսանիքը:

Ավելին