Հարսանեկան Ֆուրշետ և ձևավորում
Երբ խոսվում է հարսանիքի ձևավորման մասին, նախևառաջ խոսքը վերաբերում է այն վայրին, որտեղ անցկացվելու է տոնախմբությունը` հարսանեկան սրահ, բացօթյա տաղավար, եկեղեցու սրահ, հարսնացուի և փեսացուի բնակարաններ, նախամուտքեր և այլն: Ըստ այդմ, ձեավորելու և զարդարելու հիմնական նպատակը, ոչ թե, օրինակի համար, հարստությունն ու դիրքը ընդգծելը, այլ հիշարժան այդ արարողությանը հանդիսավորություն փոխանցելն է:
Հարսանիքի ձևավորումը պահանջում է ստեղծագործական մոտեցում` հասնելու համար գեղեցկության և շքեղության ներդաշնակության, իսկ այդ ամենը ամբողջացնում է հարսանեկան ֆուրշետը`համ ու հոտ և գունագեղություն փոխանցելով:
Այս էջում ներկայացված մասնագետները կօգնեն գրագետ և գեղեցիկ ձևավորել Ձեր տոնախմբությունը, որը թույլ կտա Ձեր հյուրերին ոչ միայն հիանալ, այլև հաճելիորեն զարմանալ: