Գնահատել
(9 votes)

 ՍՈՒՐԲ ՀՌԻՓՍԻՄԵ ԵԿԵՂԵՑԻ

 

Սուրբ Հռիփսիմե եկեղեցին հայկական նշանավոր եկեղեցիներից մեկն է,որն ընդգրկված է ՅՈՒՆԵՍԿՈ-ի համաշխարհային ժառանգության ցանկում: Եկեղեցին գտնվում Հայաստանի հոգևոր մայրաքաղաքում՝Վաղարշապատի (Էջմիածին) հյուսիսարևելյան կողմում՝Հայաստանում քրիստոնեություն տարածող սբ Հռիփսիմեի և նրա 37 ընկերուհիների (Հռիփսիմյանց կույսեր) նահատակման վայրում:

Ըստ Ագաթանգեղոսի՝ 301 թ-ին այստեղ, Գրիգոր Լուսավորչի նախաձեռնությամբ և առաջնորդությամբ, Տրդատ Գ Մեծ արքան, նրա քույր Խոսրովիդուխտը և Աշխեն թագուհին,ի հիշատակ նահատակ կույսերի,կառուցել են վկայարան՝ կիսագետնափոր դամբարան, վրան՝ ամպհովանի: 395 թ-ին Սահակ Ա Պարթև կաթողիկոսը վերակառուցել է Սբ Հռիփսիմեի վկայարանը, որն ավերել էր Պարսից Շապուհ արքան: 618 թ-ին Կոմիտաս Ա Աղցեցի կաթողիկոսը (նաև ճարտարապետն էր) վկայարանի տեղում կառուցել է Սբ Հռիփսիմե եկեղեցին՝ սրբատաշ տուֆից: Եկեղեցին կենտրոնագմբեթ է, քառախորան, 4 անկյուններում՝ 3/4 խորշերով, որոնցից մուտքեր են բացվում դեպի ավանդատները: Ավագ խորանի տակ սբ Հռիփսիմեի թաղածածկ դամբարանն է:

Սուրբ Հռիփսիմե եկեղեցին Երևանից 20կմ.(25 րոպե.) հեռավորության վրա է գտնվում:

Կարդացված է 2884 անգամ

Ամեն ինչ հարսանիքի մասին և ոչ միայն...

Молодожены на пляже

Կայքի մասին

Մեր հարսանեկան կատալոգում Դուք կգտնեք Երևանի բոլոր այն կազմակերպությունները, որոնք կօգնեն Ձեզ իրականացնել Ձեր կյանքի ամենաբաղձալի և հիասքանչ օրը` հարսանիքը:

Ավելին