Նշանադրության մատանիներ

Շատերին է հետաքրքիր, թե ինչու են առաքելականները (հայերը), կաթոլիկներն ու մահմեդականները նշանադրության մատանին կրում ձախ ձեռքի մատնեմատին (ուղղափառների մոտ այդ սովորությունը տրանսֆորմացիայի է ենթարկվել, և նրանք այսօր մատանին կրում են աջ ձեռքին ):

Պարզվում է այս սովորույթի արմատները տանում են Հին Եգիպտոս, այնտեղ հավատում էին, որ մատնեմատով անցնող երակը ուղիղ դեպի սիրտ է տանում: 

Եվրոպայում սակայն նշանադրության մատանիները հայտնվեցին միայն 18-րդ դարում, Հռոմի Պապ Ինոկենտի 3-րդի հրամանագրով, համաձայն որի, նշանադրությունից մինչև պսակադրություն սիրահարներին հարկ էր տալ փորձաշրջան և մատանին դրա վկան էր, ինչպես նաև այն հավատարմության խորհրդանիշ էր : 

Եթե նախընտրում էք, որ նշանադրության մատանին լինի թանկարժեք քարով, ապա հարկավոր է ամենայն լրջությամբ մոտենալ քարերի ընտրությանը,քանի որ վերջիններս ի զորու են ազդել մարդկանց ճակատագրերի վրա:

Brilianti matani nshanadrutyan hamar

Ադամանդ – Շատ կանանց կողմից նախընտրելի այս հիասքանչ քարը բոլոր ժամանակներում ընկալվել է որպես մաքրության ու հավերժության խորհրդանիշ: Այն կանխորոշում է երջանիկ միություն և անմար զգացմունքներ:

Zmruxti matani nshanadrutyan hamar

Զմրուխտ  – Այս քարը հանգստության և խաղաղության խորհրդանիշն է: Կատարյալ ընտրություն է խառնվածքով համբերատար և խելամիտ կանանց համար: Կարծիք կա, որ զմրուխտը նպաստում է պտղաբերությանը և ապագա առողջ երեխաների ծնունդին: Եթե դեմ չեք,ավելին, երազում եք շատ երեխաների մասին, զմրուխտը Ձեր տարբերակն է:

Rubini matani nshanadrutyan hamar

Ռուբին – Կրքոտ,անհագ սիրո խորհրդանիշ: Միաժամանակ նաև օջախի ամրության և ջերմության պահապան: Այս քարը վկայում է երիտասարդ զույգի վառ զգացմունքների և ներքին սերտ փոխկապվածության մասին:

Sapfiri matani nshanadrutyan hamar

Շափյուղա (сапфир) – Կարելի է ընտրել երկնագույն կամ նուրբ վարդագույն շափյուղա: Ընդունված է համարել, որ այս քարին նախընտրություն տվողը չափազանց բարի անձնավորություն է: Շափյուղան իր հերթին նպաստում է նորապսակների հավատարմությանը միմյանց հանդեպ,ինչպես նաև սիրահար զույգին համերաշխություն և ընտանեկան խաղաղություն կանխորոշում:

Նմանատիպ առաջարկներ

Հայկական շքեղ հարսանիք Կալիֆորնիայում Brides հայտնի կայքի էջերում

 Կալիֆորնիայում անցկացվեց հերթական շքեղ հայկական հարսանիքը, որը սակայն ի տարբերություն մյուսների, հնարավորություն ունեցավ հայտնվել Brides հեղինակավոր  պորտալի էջերում:

Հարսանիքը տեղի էր ունեցել  2016 թ. մայիսին, բայց Brides-ի էջերում հայտնվել է միայն հիմա ՝ բոլոր մանրամասների նկարագրությամբ և էքսկլյուզիվ:
 Րաֆֆի Քասաբյանի և Անժելա Կարագյոզյանի հարսանիքը մյուսներից տարբերվում էր առաջին հերթին նրանով, որ հարսնացուն սերում էր մի ընտանիքից, որոնց  պատկանում է աշխարհի ամենահայտնի ոսկերչական ընկերություններից մեկը՝       Kirk Kara-ն (այն 125 տարվա պատմություն ունի ): 
 Այստեղից կարելի է արդեն  հետևություն անել, որ ամուսնական մատանիները պատրաստված էին ընտանեկան ոսկերչական ընկերությունում: 
Ինչպես նաև 18 կառատանի սպիտակ ոսկուց մանյակը, որի դիզայնը Անժելայինն էր: Այն հարսանիքից  6 ամիս առաջ էր գծագրվել և կյանքի էր կոչվել  Kirk Kara  ոսկերչական տան պրոֆեսիոնալների կողմից:  
Երիտասարդները որոշել էին հայկական ավանդույթներին համապատասխան հարսանիք կազմակերպել:
  Պսակադրությունը անցավ Վան Նայսի Հայկական Առաքելական եկեղեցում :
« Ես պաշտում եմ իմ հայրենիքը և նրա ավանդույթները, հետևաբար  միանգամայն բնական էր մեր ընտրությունը»,-նշել էր Անժելան:
Պսակադրության արարողությունից հետո, Րաֆֆին և Անժելան՝ 275 հյուրերի ուղեկցությամբ ճանապարհվեցին Պասադենա՝ The Langham Huntington Hotel-ի ռեստորանում տոնախմբությունը շարունակելու համար:
Հարսնացուն ներկայացավ Monique Lhuillier-ի հարսանեկան շքեղ զգեստով՝ զարդարված Swarovski բյուրեղներով, իսկ փեսան Armani բրենդի հագուստով: 
 Հայակական  ավանդույթներով հարսանիքը չէր կարող ամբողջական դառնալ առանց հայկական պարերի,որոնք մեծ ոգևորություն պարգևեցին ներկաներին և իհարկե նորապսակներին:
 Հատկանշական է, որ մեկ հարսանիքով զույգը որոշել էր չսահմանափակվել՝ տոնախմբություններ կազմակերպելով Մայամիում և Բորա Բորայում: 
Հետաքրքիր փաստեր հարսանեկան արարողության և սովորույթների մասին

Շատ հետաքրքիր փաստեր կան կապված հարսանեկան ծախսերի հետ: Հատկանշական է որ և ամենաթանկ, և ամենաէժանն հարսանիքը կազմակերպվել է Հնդկաստանում:

Ամեն ինչ հարսանեկան արարողության մասին

Հարսանիքը ոչ միայն հուզումնալից,այլև շատ պատասխանատու իրադարձություն է: Յուրաքանչյուր երկրում այն ուղղեկցվում է տեղի ավանդույթներով,սովորույթններով, որոնց հետևելը որոշ դեպքերում կոչված է պաշտպանելու երիտասարդ զույգին չար ոգիներից՝ապահովելով երջանիկ և երկար համատեղ կյանք:

Բոլոր հարսնացուների թագուհի
Հարսնացուի դիմահարդարումն ու սանրվածքը. անե՞լ ինքնուրույն, թե՞ վստահել պրոֆեսիոնալներին:
Ինչպե՞ս փեսացուն ընտրի նվեր հարսնացուի համար

Գաղտնիք չէ, որ ցանկացած իսկական տղամարդ ցանկանում է որ հարսանիքի օրը իր սիրելին հիշի մինչ ծերություն: Այդ իսկ պատճառով, ցանկացած փեսացու փնտրում է յուրահատուկ միջոց իր ապագա կնոջ հիշողության մեջ դրոշմելու այդ օրը մի պայծառ նվերով, որպեսզի ոչ միայն հիշարժան լինի, այլև կնոջ ճաշակով:

Ամեն ինչ հարսանիքի մասին և ոչ միայն...

Молодожены на пляже

Կայքի մասին

Մեր հարսանեկան կատալոգում Դուք կգտնեք Երևանի բոլոր այն կազմակերպությունները, որոնք կօգնեն Ձեզ իրականացնել Ձեր կյանքի ամենաբաղձալի և հիասքանչ օրը` հարսանիքը:

Ավելին