"ԱՂԱԲԱԲՅԱՆՍ" ՌԵՍՏՈՐԱՆԱՅԻՆ ՀԱՄԱԼԻՐ
Հայաստան, Երևան, Նազարբեկյան 25/5
Հեռ.՝ +374 12 788888
«Աղաբաբյանս» ռեստորանային համալիրի մեծ սրահը կարող է ընդունել 210 անձի՝ 1-ին հարկում, ևս 50 անձ՝ 2-րդում, իսկ փոքր սրահը նախատեսված է 70 անձի համար՝ ավելի փոքրաքանակ միջոցառումների համար։ Սրահը հագեցած է վերջին սերնդի ձայնային և լուսային ժամանակակից տեխնիկական սարքավորումներով։
Այստեղ հյուրերը կվայելեն շքեղ և հարմարավետ ինտերիեր և միաժամանակ կունենան գերազանց սպասարկում։ Մենք պատրաստ ենք հյուրընկալել և կազմակերպել մի շարք միջոցառումներ և արարողություններ։ Մեզ կարող եք վստահել Ձեր տոնական օրվա կազմակերպումը՝ այն տպավորիչ և անմոռանալի դարձնելու համար, իսկ խոհանոցի պրոֆեսիոնալ անձնակազմը պատրաստ է մատուցել յուրաքանչյուրի քիմքին հաճելի ուտեստներ։
Հանդիսությունների սրահի ներքին ձևավորումը չափազանց նրբաճաշակ է և չունի ձևավորման մտահղացումների սահմաններ՝ լինի դա գործնական ճաշկերույթ, կորպորատիվ միջոցառում, մկրտություն, տարեդարձի խնջույք կամ հարսանեկան տոնակատարություն։ Մենք պատրաստ ենք կազմակերպել ցանկացած միջոցառում մեր սրահում։
- Թեմատիկ և կորպորատիվ ընթրիքներ
- Հարսանեկան և ծննդյան արարողություններ
- Մկրտություններ
- Գալա երեկոներ
- Գործնական երեկոներ
Հարգելի այցելու, զանգեր կատարելիս խնդրում ենք նշել, որ օգտվել եք harsupesa.am կայքից: