Գնահատել
(5 votes)

 THE BAND

 

«The Band-ը հայկական երաժշտական խումբ է, որը բաղկացած է 6 անդամներից:

  • Վոկալ՝ Կարինե Առուստամյան
  • Ստեղնաշարային գործիքներ, վոկալ, բեկ վոկալ` Հովսեփ Երեմյան
  • Սոլո գիթառ, ակուստիկ գիթառ, վոկալ՝ Համլետ Շաղոյան
  • Փողային գործիքներ (սաքսոֆոն, ֆլեյտա, վալդհոռն, դուդուկ, պկու, զուռնա, բլուլ)` Վիգեն Բալասանյան
  • Բաս կիթառ` Գագիկ Թորոյան
  • Հարվածային գործիքներ` Հովսեփ Եգանյան

The Band-ը հիմնվել է 2013 թ.-ին: Խումբը հանդես է գալիս Pop, R&B, Soul, Funk, Ethno-Funk, Bluse ժանրերում: Խումբը` ստեղծման օրվանից ի վեր, ունեցել է ավելի քան 700 կենդանի կատարում՝ ինչպես երևանյան ակումբներում, կորպորատիվ երեկույթների շրջանակներում, այնպես էլ 7 ամիս շարունակ հադես է եկել Քաթարի մայրաքաղաք Դոհայում՝ Oryx Rotana, Hotel-ի Jazz Club-ում:

Նրանց ստացած Cover երգերը զբաղեցրել են լավագույն հորիզոնականները տարբեր երաժշտական մրցույթներում (Van Music Awards 2014 թ օգոստոս, Van Music Awards 2016 թ. ապրիլ):

2016 թ.-ի ապրիլին, The Band –ը հանդիստատեսին ներկայացրեց իր առաջին “Նարե-Նարե” տեսահոլովակը: Իսկ այժմ խումբը աշխատում է իր առաջին ալբոմի վրա, որը կոչվելու է «Ethno-funk experimental project», որը նախատեսվում է թողարկվել 2017-թ-ին: Այն իր մեջ ներառելու է հայկական ֆոլկ երաժշտության և համաշխարհային հիթերի միքսեր:

 

Հրավիրեք ինքնատիպ «The Band» երաժշտական խմբին Ձեր հարսանյաց հանդեսին


Մենք կօգնենք Ձեզ իրականացնել Ձեր երազանքը

Հեռ.` +374 96 940894 | 055 940994

Պատվիրել

Պատվիրեք հենց հիմա և ստացեք զեղչ

Պատվիրել

Կարդացված է 3620 անգամ

Ամեն ինչ հարսանիքի մասին և ոչ միայն...

Молодожены на пляже

Կայքի մասին

Մեր հարսանեկան կատալոգում Դուք կգտնեք Երևանի բոլոր այն կազմակերպությունները, որոնք կօգնեն Ձեզ իրականացնել Ձեր կյանքի ամենաբաղձալի և հիասքանչ օրը` հարսանիքը:

Ավելին