ԷԴԳԱՐ ՔՈՉԱՐՅԱՆ
Մի քիչ իմ մասին: Ես Էդգար Քոչարյանն եմ, ծնվել եմ 1981 թ-ին: Մի քանի տարի թատերական ստուդիա սովորելուց հետո ընդունվեցի Երևանի Թատրոնի և Կինոյի Պետական Ինստիտուտի"Դերասանական" բաժինը: 2005 թ-ից աշխատում եմ Վանաձորի Հ. Աբելյանի անվ. Պետ. Դրամ. Թատրոնում որպես դերասան: Խաղացել եմ Ռոմեո (Վ.Շեքսպիր ՝՝Ռոմեո և Ջուլիետ՝՝),Այլիֆ (Բ.Բրեխտ ՝՝Կուրաժ մայրիկ՝՝) Ֆրանսիո արքա, Էդգար (Վ.Շեքսպիր ՝՝Լիր Արքա՝՝)Կուդրյաշ (Ա.Աստրովսկի ՝՝Ամպրոպ՝՝) Աբգար Դպիր (Ա. Պետրոսյան ՝՝Աբգար Դպիր՝՝2014թ-ի լավագոյն ներկայացում) Դոն Գուան (Ա. Պուշկին ՝՝Դոն Գուան կամ քարե հյուրը) և այլ դերեր թատրնում, ինչպես նաև նկարահանվել եմ գովազդներում, սերիալներում(Բանակում) և գեղ. ֆիլմերում: 2007թ.-ին վարեցի առաջին հարսանիքը որից 2 պատվեր ստացա:Վարել եմ հարսանիք, կնունք, ծնունդ, կոմերցիոն հավաք և բազմապիսի միջոցառումներ Հայաստանի տարբեր քաղաքներում և բնակավայրերում: Ունեմ տեսահոլովակ որտեղ մի քանի հարսանիքներից կադրեր է հավաքված, բայց բնականաբար այդտեղ այն ամենը չե, որ անում եմ հարսանիքի ժամանակ: Ամենահաճախ տրվող հարցերից մեկը սա է. -Ի՞նչ ոճի մեջ եք անցկացնում: Լինելով դերասան և խաղալով բազմապիսի կերպարներ ասեմ, որ կոնկրետ "ամպլուա" ասվածն ինձ համար խորթ է, այդ հարցում խնդիր չկա` յուրաքանչյուրին անհատական վերաբերմունք է ցուցաբերվում, կախված մասսայից, այդ պահին կամ նախպես որոշվում է ոճը` հիմնականում խաղեր, թե ասմունք, երկուսը մեկտեղ թե կենացներից բացի ուրիշ բան պետք չե: Իմ հանդիսավարությունն առանձնանում է նրանով որ նորապսակների անձնական թեմայով գրում եմ երգ և երգում հարսանիքի կամ այլ արարողության ժամանակ: Ամբողջ արարողությունն անց է կացվում բարձր մակարդակով:
Հրավիրեք դերասան Էդգար Քոչարյանին որպես թամադա Ձեր հարսանիքին
Մենք կօգնենք Ձեզ իրականացնել Ձեր երազանքը
Հեռ.` +374 96 940894 | 055 940994
Պատվիրեք հենց հիմա և ստացեք զեղչ