Հարսանիքը սեփական ուժերով

Արդյո՞ք դեռ ակտուալ է հարսանիքն ինքնուրույն կազմակերպելը: Մեր ժամանակներում, գրեթե ոչ ոք չի զբաղվում հարսանիքի նախապատրաստությամբ ինքնուրույն, քանի որ արդեն վաղուց բացվել և աշխատում են հատուկ կազմակերպություններ, որ զբաղվում են տոնական միջոցառումների կազմակերպմամբ և իրականացմամբ:

Եվ իսկապես, ինչու՞ վատնել ավելորդ ժամանակ, եթե կարելի է պատվիրել պատրաստի ծառայություններ և ներկա լինել արդեն կազմակերպված միջոցառմանը: Սակայն, ամեն ինչ չէ, որ այդքան հեշտ է, որքան որ կցանկանայիք:

Հարսանեկան գործակալությունների անսպասելի խոչընդոտները

Կազմակերպությունները, որ մասնագիտացված են միջոցառումների իրականացման մեջ, մեծամասամբ ունեն արդեն լավ մշակված ծրագիր, և նրանց համոզելը փոխել արդեն, իսկ պատրաստի ընթացակարգը անհնար է: Գործակալությունները նախապատվությամբ համագործակցում են վարսահարդարների, ստիլիստ-դիմահարդարների, տարբեր ատելյեների, ռեստորանների, սրճարանների, հաղորդավարների և դերասանների հետ, իսկ իրենց մշտական գործընկերներին փոխելը նրանց կանոնների մեջ չի մտնում: Այլ կերպ ասած, եթե հարսնացուին դուր չի գալիս այս կամ այն վարսավիրը որին առաջարկում է գործակալությունը, այդպիսի մեկին գտնելն ընկնում է նրա ուսերին: Նույնը վերաբերում է անցկացման վայրին և շատ ուրիշ նրբություններին:

Այս և այլ պատճառներից ելնելով, հարսանիքն ինքնուրույն կազմակերպելը ոչ միայն ակտուալ է, այլև ավելի լայն տարածում է գտնում, քանի որ ամսուսնացողներն իրենք են իրավասու որոշումներ կայացնել, այլ ոչ թե լուռ գնալ հարթված ճանապարհով:

Ինքնուրույն կազմակերպում. առավելություններն ու թերությունները

Իհարկե հարսանիքը քո ձեռքերով կազմակերպելն ունի առավելություններ: Այնուամենայնիվ, այդ դեպքում միջոցառման ամբողջ պատասխանատվությունն ընկնում է նորապսակների վրա, և անհրաժեշտ է լինել բավականաչափ պատասխանատու մարդ, որպեսզի ոչ միայն պայմանավորվել բոլորի հետ, այլև միշտ լինել կապի մեջ և պարբերարաբար հաստատել քո պատրաստվածությունը: Եթե ինչ-որ բան հանկարծ չեղյալ է լինում, անհրաժեշտ է ունենալ այլընտրանքային, նախօրոք պլանավորված տարբերակ, հակառակ դեպքում դուք ոչ միայն ինքներդձեզ կվնասեք, այլև բոլոր հրավիրվածներին:
Այսպես, թե այնպես, ընտրությունը միշտ ձերն է: Եթե դուք զգում եք ձեր մեջ այդ ուժը, և հարսանիքը սեփական ուժերով կազմակերպելը ձեզ թվում է իդեալական տարբերակ իսկական հարսանեկան երազանքն իրականացնելու համար , ապա, համարձակորեն այն կյանքի կոչեք: Իսկ, եթե, դուք վստահ չեք ,որ կկարողանաք հաղթահարել բոլոր դժվարությունները, որոնք կարող են ի հայտ գալ ընթացքում, ապա, վստահեք իրենց գործի վարպետներին և ոչ մի բանի համար մի անհանգստացեք:
Այսպես, թե այնպես, ընտրությունը միշտ ձերն է: Եթե դուք զգում եք ձեր մեջ այդ ուժը, և հարսանիքը սեփական ուժերով կազմակերպելը ձեզ թվում է իդեալական տարբերակ իսկական հարսանեկան երազանքն իրականացնելու համար , ապա, համարձակորեն այն կյանքի կոչեք: Իսկ, եթե, դուք վստահ չեք ,որ կկարողանաք հաղթահարել բոլոր դժվարությունները, որոնք կարող են ի հայտ գալ ընթացքում, ապա, վստահեք իրենց գործի վարպետներին և ոչ մի բանի համար մի անհանգստացեք:

Նմանատիպ առաջարկներ

Նշանադրության մատանիներ

Շատերին է հետաքրքիր, թե ինչու են առաքելականները (հայերը), կաթոլիկներն ու մահմեդականները նշանադրության մատանին կրում ձախ ձեռքի մատնեմատին (ուղղափառների մոտ այդ սովորությունը տրանսֆորմացիայի է ենթարկվել, և նրանք այսօր մատանին կրում են աջ ձեռքին ):

Հայկական շքեղ հարսանիք Կալիֆորնիայում Brides հայտնի կայքի էջերում

 Կալիֆորնիայում անցկացվեց հերթական շքեղ հայկական հարսանիքը, որը սակայն ի տարբերություն մյուսների, հնարավորություն ունեցավ հայտնվել Brides հեղինակավոր  պորտալի էջերում:

Հարսանիքը տեղի էր ունեցել  2016 թ. մայիսին, բայց Brides-ի էջերում հայտնվել է միայն հիմա ՝ բոլոր մանրամասների նկարագրությամբ և էքսկլյուզիվ:
 Րաֆֆի Քասաբյանի և Անժելա Կարագյոզյանի հարսանիքը մյուսներից տարբերվում էր առաջին հերթին նրանով, որ հարսնացուն սերում էր մի ընտանիքից, որոնց  պատկանում է աշխարհի ամենահայտնի ոսկերչական ընկերություններից մեկը՝       Kirk Kara-ն (այն 125 տարվա պատմություն ունի ): 
 Այստեղից կարելի է արդեն  հետևություն անել, որ ամուսնական մատանիները պատրաստված էին ընտանեկան ոսկերչական ընկերությունում: 
Ինչպես նաև 18 կառատանի սպիտակ ոսկուց մանյակը, որի դիզայնը Անժելայինն էր: Այն հարսանիքից  6 ամիս առաջ էր գծագրվել և կյանքի էր կոչվել  Kirk Kara  ոսկերչական տան պրոֆեսիոնալների կողմից:  
Երիտասարդները որոշել էին հայկական ավանդույթներին համապատասխան հարսանիք կազմակերպել:
  Պսակադրությունը անցավ Վան Նայսի Հայկական Առաքելական եկեղեցում :
« Ես պաշտում եմ իմ հայրենիքը և նրա ավանդույթները, հետևաբար  միանգամայն բնական էր մեր ընտրությունը»,-նշել էր Անժելան:
Պսակադրության արարողությունից հետո, Րաֆֆին և Անժելան՝ 275 հյուրերի ուղեկցությամբ ճանապարհվեցին Պասադենա՝ The Langham Huntington Hotel-ի ռեստորանում տոնախմբությունը շարունակելու համար:
Հարսնացուն ներկայացավ Monique Lhuillier-ի հարսանեկան շքեղ զգեստով՝ զարդարված Swarovski բյուրեղներով, իսկ փեսան Armani բրենդի հագուստով: 
 Հայակական  ավանդույթներով հարսանիքը չէր կարող ամբողջական դառնալ առանց հայկական պարերի,որոնք մեծ ոգևորություն պարգևեցին ներկաներին և իհարկե նորապսակներին:
 Հատկանշական է, որ մեկ հարսանիքով զույգը որոշել էր չսահմանափակվել՝ տոնախմբություններ կազմակերպելով Մայամիում և Բորա Բորայում: 
Հետաքրքիր փաստեր հարսանեկան արարողության և սովորույթների մասին

Շատ հետաքրքիր փաստեր կան կապված հարսանեկան ծախսերի հետ: Հատկանշական է որ և ամենաթանկ, և ամենաէժանն հարսանիքը կազմակերպվել է Հնդկաստանում:

Ամեն ինչ հարսանեկան արարողության մասին

Հարսանիքը ոչ միայն հուզումնալից,այլև շատ պատասխանատու իրադարձություն է: Յուրաքանչյուր երկրում այն ուղղեկցվում է տեղի ավանդույթներով,սովորույթններով, որոնց հետևելը որոշ դեպքերում կոչված է պաշտպանելու երիտասարդ զույգին չար ոգիներից՝ապահովելով երջանիկ և երկար համատեղ կյանք:

Բոլոր հարսնացուների թագուհի
Հարսնացուի դիմահարդարումն ու սանրվածքը. անե՞լ ինքնուրույն, թե՞ վստահել պրոֆեսիոնալներին:

Ամեն ինչ հարսանիքի մասին և ոչ միայն...

Молодожены на пляже

Կայքի մասին

Մեր հարսանեկան կատալոգում Դուք կգտնեք Երևանի բոլոր այն կազմակերպությունները, որոնք կօգնեն Ձեզ իրականացնել Ձեր կյանքի ամենաբաղձալի և հիասքանչ օրը` հարսանիքը:

Ավելին