Գաղտնիք չէ, որ հարսանիքը իրադարձություն է, որ կարող է սնահավատությունից բացարձակ զուրկ մարդուն դարձնել վատ իրադարձությունների շղթայի շարունակությանը մոլեռանդորեն հավատացողի: Այդ իսկ պատճառով, բոլոր հնարավոր նախապաշարմունքներից խուսափելու համար կարելի է ժողովրդական օրացույցով առաջնորդվել, որ հին ժամանակներից փոխանցվել է սերնդեսերունդ: Բնականաբար, եթե դուք ընտրել եք հաջող օր հարսանիքի համար, ապա , մնում է միայն անհանգստանալ տեխնիկական մանրուքների համար, որ կարելի է հարթել հարսանիքների պրոֆեսիոնալ կազմակերպիչնրի միջոցով: Երբեմն պատահում է այնպես, որ ոչ դուք , ոչ ձեր նշանածը չեք կարողանում կողմնորոշվել հարսանիքի օրը նշանակելու հարցում: Միանգամից ասենք, որ պետք չէ տագնապի մատնվել. սա այդ իրավիճակը չէ: Ամենաճիշտ որոշումը և առաջին քայլը, այս իրավիճակում, ժողովրդական օրացույցի օգնությանը դիմելն է:
Ինչպե՞ս ընտրել հաջողակ ամիս հարսանիքի համար:
Աքսակալի ժողովրդական օրացույցը խորհուրդ է տալիս հարսանիքի օրն ընտրել հետևյալ սկզբունքներով՝
Եթե դուք ծայրաստիճան սնահավատ եք և ցանկանում եք, որ ձեր հարսանիքը հաջող ընթանա, ապա մի պլանավորեք այն մայիս ամսին, քանի որ, ըստ հավատքի, եթե հարսանիքը լինի մայիս ամսին, ապա նորապսակները ամբողջ կյանքում կտառապեն: Ինչպես նաև, անհաջող ամիսների շարքում են հունվարը՝ հայտնի արագահաս այրիացմամբ: Իսկ ամենահաջող հարսանեկան ժամանակահատվածներն են՝- Հունիս՝ խորհրդանշում է անվերջանալի մեղրամիս, որը նորապսակները կվայելեն ամբողջ կյանքում:
- Օգոստոս՝ կանխագուշակում է, որ նորապսակներն ամբողջ կյանքում կփայփայեն և կգնահատեն միմյանց:
- Սեպտեմբեր՝ հրաշալի ամիս է սիրահար զույգի համար ամբողջ կյանքը հարմոնիիկ և իրար լավ հասկանալու համար:

